Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել

16:35, ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել

Պաշտպանության բանակը սխրագործություններով աչքի ընկած նոր հերոսների անուններ է հրապարակել. «Ճանաչենք մեր հերոսներին

Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը, և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի Ունուսյանը:

Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:

Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավ-արևելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները և ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր:

Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադևոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին:

Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք:

Լեյտենանտ Իգիթ Եսային Գևորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն և հմտորեն ղեկավարել դասակը:

Փառք մեր հերոսներին»:

4211 | 0
Facebook