Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել». Երջանիկ Հակոբյան

20:30, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
«Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել». Երջանիկ Հակոբյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
     «Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ:
     Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»:

6323 | 0
Facebook