Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դոնալդ Թրամփն ատելության քարոզչություն է իրականացնում Միացյալ Նահանգներում». Նաիրի Հոխիկյան

02:05, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
«Դոնալդ Թրամփն ատելության քարոզչություն է իրականացնում Միացյալ Նահանգներում». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ գործող նախագահ, աշխարհի, թերևս, թիվ մեկ պոպուլիստ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին ամսում ատելության քարոզչություն է իրականացնում Միացյալ Նահանգներում՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն անվանելով ոչ թե ժողովրդի քվեի, այլ կոռուպցիայի արդյունք:

Թրամփը հունվարի 20-ին՝ նոր նախագահի երդմնակալության օրը, օգտագործելու է նախագահական ինքնաթիռը՝ բոյկոտելու պետական արարողակարգը: Ամերիկյան փորձագիտական հանրությունը կարծում է, որ Թրամփը գնում է հերթական արկածախնդրության՝ իր պոպուլիստական քայլերով մարդկանց հանելով միմյանց դեմ, հրահրելով ներքին անկայունություն և երկիրը ներքաշելով խորը ճգնաժամի մեջ»:

4550 | 2
Facebook