Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանն ա փրկել, որ զինվորների կեսը եկել ա տուն». պատերազմի մասնակից

17:10, երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
«Փաշինյանն ա փրկել, որ զինվորների կեսը եկել ա տուն». պատերազմի մասնակից

Պատերազմի ընթացքում ոտքից վիրավորում ստացած երիտասարդը, ով մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի աջակիցների ակցիային, հայտնեց, որ եթե նոյեմբերի 9-ին չստորագրվեր եռակողմ հայտարարությունը, իրենց գումարտակը կհայտնվեր շրջափակման մեջ. «Ես Մատաղիսում եմ կռվել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ էր, միայն ժողովրդի խնդիրն ա եղել` անձնակազմը քիչ էր, քիչ էին կամավորները... Ես ընդհանուր կողմ եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքն ա փրկել, որ զինվորների կեսը եկել ա տուն և իրենց ծնողներին տեսել»,- ասաց երիտասարդը՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ ընկերներ է կորցրել:

20067 | 1
Facebook