Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բուհերն այսօր կոշկակարի բուդկա են սարքում՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով». Սերժ Սրապիոնյան

15:05, երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
«Բուհերն այսօր կոշկակարի բուդկա են սարքում՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով». Սերժ Սրապիոնյան

Մի խումբ մտավորականներ այսօր հավաքվել են՝ կոչով ժողովրդին, իշխանությանը դիմելու, իրավիճակը քննարկելու նպատակով: Ներկա իշխանության մասին խոսելիս ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանն ասաց.

«Մեզ անվերջ ներարկեցին միտք՝ մեր մշակույթի ազգայնական վտանգավորության մասին: Մեր գրականության և պատմության վրայից քերեցին-հանեցին հիմնական մաշկը՝ «հայ» որոշիչը, մեր լեզուն դարձրին կամընտրական և ոչ պարտադիր: Մինչդեռ լեզուն մեր մեջ մտնում է մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս միայն վերջին հոգոցի հետ…»:

Սրապիոնյանի խոսքով՝ մեզ բերին-հասցրին վերջին հոգոցին: «Տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում, որոնք հիմնվել են սովից, Եղեռնից հազիվ մազապուրծ, տիֆի համաճարակից տառապած մտավորականների կողմից. այդ համալսարաններն այսօր սարքում են կոշկակարի բուդկա՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով… Սա նշանակում է, որ բուհերը նույնպես վերացնում են»,- նկատեց Սրապիոնյանը:

2727 | 0
Facebook