Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.

Հարցազրույցներ

«Պետք է պատրաստվել ամենավատին»․ Յուրի Կոտենոկի կոչը հայությանը

22:10, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ.
«Պետք է պատրաստվել ամենավատին»․ Յուրի Կոտենոկի կոչը հայությանը

Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը հարցազրույցի ընթացքում ասել է, որ հաշվի առնելով բոլոր հայտարարություններն ու գործողություններն Ադրբեջանի կողմից, վախենում է կանխատեսումներ անել։
     «Շատերը կարծում են, որ կավարտվի այս արյունահեղ պայքարը, նրանք անվնաս կմնան՝ ակնկալելով ամենալավը․ Պետք է պատրաստվել ամենավատին։ Թշնամին իր առջև խնդիր է դրել գրավել Լաչինի մջանցքը, նրանք գտնվում են մի քանի կմ հեռավորության վրա։ «Ամեն ինչ առաջնագծի համար, ամեն ինչ հաղթանակի համար», միայն այս կարգախոսով պետք է առաջնորդվել։
     Ես կոչ եմ անում միջազգային խաղացողներին, հանրությանը ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այժմ Կովկասում՝ Ղարաբաղում, ցեղասպանություն է իրականացվում և այդ իրականացնող ուժը ոչնչի առաջ կանգ չի առնի։ Բոլոր հետաքրքրվածներին խնդրում եմ ուշադրություն դարձնել Թուրքիայի և դրա առաջնորդ Էրդողանի դերակատարությանը։
     Ես հայ ազգին մաղթում եմ տոկունություն, դուք պետք է դադարեցնեք իշխանության համար մղվող անվերջ պայքարը․ Այժմ պետք է միասնական լինել»,- հայտարարել է Կոտենոկը։

| | |
28979 | 0
Facebook