Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումների մասին

16:45, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ.
Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումների մասին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով քաղաքացիական բախումների հավանականության վերաբերյալ հարցին, հույս հայտնեց, որ ընդդիմության և իշխանության կողմերում կլինեն իմաստուն մարդիկ, ովքեր դա թույլ չեն տա: Մարուքյանի համոզմամբ` բախումների կոչերը կարող են երկիրը տանել փակուղի:

Հարցին, թե Մարուքյանն իր թեկնածության հետ կապված քննարկում ունեցե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ, ըստ որի` իր առաջադրման դեպքում ԲՀԿ-ն կքվեարկի իր օգտին, Մարուքյանը պատասխանեց. «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ԲՀԿ-ն հանդիսանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրող ուժերից մեկը»: Այնուհետև լրագրողներին դիմելով՝ հավելեց.

«Վարչապետը հրաժարական չի տվել, ո՞վ ա որտեղ առաջադրվում… Չկա վարչապետի թափուր պաշտոն»:

3770 | 0
Facebook