Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ավելի քան 350 մարդ հիվանդանոցում է հայտնվել անհայտ հիվանդության պատճառով

11:25, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ.
Հնդկաստանում ավելի քան 350 մարդ հիվանդանոցում է հայտնվել անհայտ հիվանդության պատճառով

Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության բռնկման պատճառով ավելի քան 350 մարդ հայտնվել է հիվանդանոցում, նրանցից մեկը մահացել է, հաղորդում է India TV-ն:

Հիվանդներին հոսպիտալացրել են գլխապտույտի և էպիլեպսիայի գանգատներով։ Նրանց մոտ եղել է նաև հանկարծակի ուշագնացություն, բերանից փրփուր ու դող: Բժիշկները դեռ չեն կարողացել պարզել հանկարծակի հիվանդության պատճառը, թեև արյան անալիզ և գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են կատարել: Հնարավոր է, որ պատճառը կարող է հայտնաբերվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքներից հետո:

Բժիշկների տվյալներով՝ ավելի քան 180 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շուրջ 160-ը շարունակում է բուժումը: Հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք են ուղարկվել բժիշկների խմբեր Սննդի ազգային և Քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտներից:

4809 | 0
Facebook