Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Իշխանությունը փորձում է հետևյալ քաղաքական տեխնոլոգիան կիրառել մնալու համար». Դ. Մալխասյան

00:40, կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ.
«Իշխանությունը փորձում է հետևյալ քաղաքական տեխնոլոգիան կիրառել մնալու համար». Դ. Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը փորձում է հետևյալ քաղաքական տեխնոլոգիան կիրառել մնալու համար։
     Նիկոլ Փաշինյանը իշխանության հեռանալու պահանջի բուն պատճառը՝ առնվազն դիվանագիտական ու ռազմական ոլորտներում կրած ջախջախիչ պարտություն, մոռացության տալ ու օրակարգ մտցնել այն թեման, որ 17 կուսակցություններն են պահանջում Նիկոլի օրակարգը, դրա համար չի գնալու։ Ժողովրդի մի ստվար մասը կուլ է տալիս այդ խայծը։
     Խնդիրը ոչ թե 17-ի պահանջն է, Լուսավորի պահանջն է կամ մեկ այլ կուսակցության պահանջն է, այլ այն է, որ երկիրը պարտության տարած ղեկավարը չի կարող շարունակել իշխել այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Եթե խոսում եք 2018թ-ին ստացած լեգիտիմության մասին, ինչու եք մոռանում, որ 2020 նոյեմբերին ստատուս քվոն փոխվել է, չկա այլևս 2 տարի առաջ ա ստատուս քվոն՝ երկիր է պարտվել, երկրի ղեկավարը խոսք է տվել մի բան ու արել է ուղիղ հակառակը։ Նոր ստատուս քվո պետք է հաստատվի՝ նոր ընտրություններով»։

| | |
4264 | 2
Facebook
COMMENT.am