Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանափոխության սահմանադրական ուղիները երկուսն են. ինքնիշխան ժողովրդի ազատ ձայնատվություն/ընտրություններ/ և անհրաժեշտության պարագայում վստահության հանրաքվե, համապատասխան որոշումով: Ընդսմին, խորհրդարանական մեծամասնությունը իր որոշումով կարող է առաջադրել նաև վարչապետի նոր թեկնածու:
Մնացած այլ փորձերը «իշխանության յուրացում են»` որպես հանցագործություն (Սահմ. 2-րդ հոդված):
Հարց Սահմանադրական ժողովին.
«Ազգային փրկության կոմիտեի» ստեղծման ջանքերում ինքը հանցակազմ տեսնո՞ւմ է»: