Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Դեռ բազմաթիվ «անակնկալներ» կան մեզ համար». թուրքագետ

20:05, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
«Դեռ բազմաթիվ «անակնկալներ» կան մեզ համար». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. ողջ ընթացքում ես ու ազնիվ գործընկերներս ամենատարբեր ձևաչափերով զգուշացնում էինք, որ Թուրքիայի սպառնալիքը ավելի քան լուրջ է, և սկսվել է վերջինիս մեծածավալ ներգրավում հակահայկական գործողություններում։ Ընդ որում` Թուրքիան Հայաստանի ու հայության դեմ իր նոր քաղաքականությունը սկսել էր իրականացնել ոչ միայն Արցախում պատերազմի տեսքով, այլ` ողջ տարածաշրջանում։ Այս առումով բավական է հիշել սույն թվականի հուլիս ամսին Բեյրութում տեղի ունեցած հակահայկական ցույցը, որը կազմակերպվել էր Թուրքիայի կողմից։ 
Դեռ 2017-ից ես իմ հանրային հոդվածներում ու իշխանության որոշ ներկայացուցիչների հետ զրույցներում նշել եմ, որ Թուրքիան որակապես փոխել է Հայաստանի դեմ իր քաղաքականությունը և դա հղի է բազմաթիվ վտանգներով։ 
Սակայն իմ ու գործընկերներիս նախազգուշացումներին որպես կանոն մեծամասամբ լսել եմ հետևյալ պատասխանը. «Չափազանցացնում ես», «Թուրքիան պոտենցիալ չունի» և այլ արտահայտություններ։ Սա վկայում էր այն մասին, որ Հայասատանի անվտանգության համար ի պաշտոնե պատասխանատուները ոչ միայն չէին ուզում տեսնել իրականությունն ու դրանից ծագած խնդիրները, այլև դավաճանական տգիտությամբ փորձում էին ցանկալին որպես իրականություն մատուցել։ Արդյունքները՝ տեսաք ինքներդ։ Այսօր այդ նույն մարդիկ աննախադեպ երեսպաշտությամբ արդարանում եմ, որ Թուրքիայի դեմ հնարավոր չէր պայքարել (միանգամից ասեմ՝ հնարավոր էր)։
     Այսօր էլ առավոտյան մի հայտնի անձ հերթական անգամ ապացուցեց, որ ոչինչ չի հասկանում Հայաստանի առջև կանգնած տարածաշրջանային խնդիրներից։ Սյունիքով անցնելիք միջանցքի վտանգի մասին զգուշացումներին ի պատասխան բերված հիմնավորումն ընդամենը հանգում է նրան, որ եթե թղթում չկա «միջանցք» բառ, ուրեմն ամեն ինչ կարգին է ու մեզ սպասվում են «տնտեսական հնարավորություններ»։
 Միանգամից ասեմ. Սյունիքով միջանցքի մասին Ադրբեջանը և Թուրքիան, իսկ հետագայում նաև թյուրքական աշխարհի այլ դերակատարներ, ոչ միայն հայտարարելու են, այլ ամեն ինչ անելու են, որպեսզի այն ստանա այլ իրավական կարգավորում, որը թույլ կտա վերջիններիս իրենց ուզածին պես օգտագործել Սյունիքով թյուրքական աշխարհը կապող այդ ճանապարհը։ Ասեմ, որ այս առումով արդեն սկսվել են համապատասխան աշխատանքները։ Դեռ բազմաթիվ «անակնկալներ» կան մեզ համար, որոնց մասին ձեզ չեն պատմելու պաշտոնական աղբյուրներից։

     Եվ ընդհանրապես, եթե դու խորքի մեջ չես հասկանում պետության առջև կանգնած սարսափելի խնդիրը ու ամեն ինչին նայում ես առևտուր անողի հոգեբանությամբ (հենց էդպես է ներկայացվում ՀՀ իշխանության կողմից խայտառակ պայմանավորվածության միջանցքի մասին դրվագը), ուրեմն մեծ է վտանգը, որ կդառնաս մանրադրամ ուրիշի մեծ առևտրում»:

| | |
27689 | 0
Facebook