Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովրդից առնվազն տասը հոգու սպանածը խոսում է ժողովրդի նկատմամբ հարգանքի մասին». Արթուր Սաքունց

09:30, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
«Ժողովրդից առնվազն տասը հոգու սպանածը խոսում է ժողովրդի նկատմամբ հարգանքի մասին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանն անվտանգության երաշխիքներ է տալիս․ ինչպիսի ինքնավստահություն՝ տեղ հասանք․․․
     Իրեն միակ տղամարդ հռչակածը տոտալիտար կառավարման օրինակ է բերում՝ ժողովրդավարության ինչպիսի ջատագովություն․ «դե եկ վարդապետ ու մի խենթանա․․․»:
     Ժողովրդից առնվազն տասը հոգու սպանածը խոսում է ժողովրդի նկատմամբ հարգանքի մասին․ ինչպիսի ցինիզմ․․․
     Եվ այսքանից հետո ովքե՞ր կարող են լինել քո կողմնակիցներն ու քո հովանավորյալները․․․
     Մարդու արժանապատվությունը շարունակաբար նվաստացնող կառավարման համակարգը ՀՀ քաղաքացիները հեռացրեցին հեղափոխությամբ, բայց այդ համակարգը ստեղծողները մնացին անպատիժ, ներկա իշխանության վախվորած, անհետևողական քաղաքականության արդյունքում։
     Պարոնայք իշխանություններ, այս իրավիճակը Ձեր անգրագետ, անհետևողական, ձախողված քաղաքականության հետևանքով է ստեղծվել։
     Չփոփոխված մնացին անպատժելի, անհաշվետու, ոչ թափանցիկ կառավարման ինստիտուտները։
     Չկարողացաք արժանի լինել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, ունենալով նրանց բացառիկ վստահության մանդատը։
     Ավտորիտար կոռուպցիոն համակարգը խժռեց Ձեզ։
     Եվ հիմա ավերակների վրա նորից իշխանության գալու հայտ են ներկայացրել համակարգային կոռուպցիայի, անպատժելի կառավարման, ազատությունները ոտնատակ արածները․․․
     Իշխանությունը անպայման փոխվելու է, բայց ոչ Ձեր սցենարով․․․․
     Եթե փոքր ինչ հարգանք ունենայիք ՀՀ քաղաքացիների հանդեպ, ապա գլխի կընկնեիք, որ ռևանշը ձախողված է․․․»:

9574 | 1
Facebook