Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց տեղեկություն մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին
00:10, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է. «ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար»: