Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Բաքվում ինչ տխմարություն ասես՝ կհայտարարեն, պարտադի՞ր է դրանք շրջանառել». Հայկ Դեմոյան

03:05, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
«Բաքվում ինչ տխմարություն ասես՝ կհայտարարեն, պարտադի՞ր է դրանք շրջանառել». Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական ամեն մի զիբիլ մի՛ բերեք հայկական տիրույթ ու մի՛ զբաղվեք շարունակական ինքնախարազանմամբ։ Խոցելի ու նվաստացած ներկայանալու փոխարեն մեր զինվորների ու սպաների նկարները դրեք ու փառաբանեք իրենց գործը պատվով կատարած հայորդիներին։ Պատերազմի բովով անցած հայ զինվորականն այսօր ամենաթանկ մարդկային ռեսուրսն է մեզ համար։
     Իսկ Բաքվում ինչ տխմարություն ասես կհայտարարեն ու կասեն, պարտադի՞ր է դրանք շրջանառել որպես թեժ լուր կամ ցնցող նորություն։ Մի՛ մոռացեք, զինադադար դեռ չի կնքվել, ոչ էլ խաղաղության համաձայնագիր կա։ Որքան խոցելի ու վախեցած ես ներկայանում, այդքան էլ կխոցեն ու կվախեցնեն քեզ։ Փոխարենը հիշեցրեք, որ տասը հազարից ավելի զոհ տված ադրբեջանական բանակն ընդամենը ամրապնդել է Ալիևների իշխանությունը, սակայն տանուլ է տվել Ադրբեջանի և ցանկացած պետության համար ամենակարևորը՝ ինքնիշխանությունը։ Իսկ դա լուրջ հետևանքներ է ունենալու մոտ ապագայում»:

| | |
4226 | 1
Facebook
COMMENT.am