Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատմության դասեր». Թաթուլ Հակոբյան

04:05, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
«Պատմության դասեր». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմության դասեր
     1920թ. աշնանը՝ 45 օրերի ընթացքում ՀՀ-ն (վարչապետ Համո Օհանջանյան, ՀՅԴ) քեմալականների հարձակման արդյունքում կորցրեց Կարսը և շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր հող:
     2020թ աշուն՝ 44 օրերի ընթացքում Արցախը և ՀՀ-ն (վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՔՊ/Իմ քայլը) ադրբեջանա-թուրքական հարձակման արդյունքում կորցրեց Շուշին և ավելի քան 8 հազար քառակուսի կիլոմետր հող:
     1921թ փետրվարին ՀՅԴ-ն մի քանի կուսակցությունների հետ ձևավորեց Հայրենքի փրկության կոմիտեն և իշխանությունից հեռացրեց Հայհեղկոմին, իշխանության մնաց 42 օր:
     2020թ դեկտեմբերին ՀՅԴ-ն ու 16 կուսակցություններ ձևավորեցին Հայրենիքի փրկության շարժում և պահանջում են Նիկոլի հրաժարականը»:

4731 | 1
Facebook