Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում». Պեսկով

15:55, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
«Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում». Պեսկով

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ տարածքի պատկանելությունը սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով։ Ռուսաստանը ոչինչ չի փոխել։ Ըստ էության՝ ոչ մի երկիր չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի փոխվել Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ եռակողմ համաձայնագրից հետո։

6513 | 0
Facebook