Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանը դիերի փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ

14:45, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը դիերի փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատաքները շարունակվում են:

«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմն այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնվում են, իսկ հաջորդ օրն անհասականալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասաց Թադևոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3159 | 0
Facebook