ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստում կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:
«Այս դժվարին ժամանակներում կարևոր է գտնել համաձայնեցված լուծում բոլոր նուրբ հարցերի շուրջ: Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացումը: Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում»,- ասել է Փաշինյանը: