Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալն ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք պահենք Սյունիքը՝ այն ժամանակ, երբ պատերազմը դեռ գնում էր Ջաբրայիլում». Աշոտ Մինասյան

13:25, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
«Գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալն ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք պահենք Սյունիքը՝ այն ժամանակ, երբ պատերազմը դեռ գնում էր Ջաբրայիլում». Աշոտ Մինասյան

«Սա եղել է մտածված քայլ, եղել է դավաճանություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում-հասնում է Սյունիք, Գորիս քաղաքում հանդիպում է ունենում համայքների ներկայացուցիչների ու զինվորականների հետ, ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք պահենք-պահպանենք Սյունիքը՝ այն ժամանակ, երբ պատերազմը դեռ գնում էր Ջաբրայիլում»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ առաջին խուճապային տրամադրություն ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է եղել:

«Եթե գորիսեցին, մեղրեցին, կապանցին, ով կռվում է Ջաբրայիլում, լսում է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը, թե՝ եկեք փրկենք Սյունիքը, հարց է առաջանում տվյալ զինվորականի կամ կամավորի մոտ՝ լավ, այդ դեպքում ես ինչի՞ եմ կանգնել Ջաբրայիլում, երբ Սյունիքը վտանգված է և, բնականաբար, պետք է հետ գար Սյունիքը պահելու, չէ՞»,- նշեց նա:

3863 | 0
Facebook