Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք կարևորում ենք գազի ընդհանուր շուկայի ձևավորումը». Նիկոլ Փաշինյան

13:00, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
«Մենք կարևորում ենք գազի ընդհանուր շուկայի ձևավորումը». Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ ԵԱՏՄ երկրների հետագա համաձայնեցված պայքարը կբերի դրական արդյունքի: «Մենք լիովին զգացել ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը համաճարակի և ստեղծված դժվարությունների դեմ պայքարում, որոնց բախվել է մեր ժողովուրդն այս տարվա ընթացքում»,- նշել է վարչապետը:

«Անհրաժեշտ է աշխատել ուղևորափոխադրումների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Փաշինյանը։

Նա ընդգծել է ԵԱՏՄ-ում նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որպեսզի գազի մատակարարման սակագները նույնը լինեն ԵՏՄ ողջ տարածքում։ Դա թույլ կտա հավասարեցնել գազի սակագները, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել միության երկրների մրցունակությունը։

5755 | 0
Facebook