Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Հադրութում տուն կորցրածը» հեչ ղարաբաղցու ակցենտ չուներ». Հովսեփ Խուրշուդյան

13:10, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
««Հադրութում տուն կորցրածը» հեչ ղարաբաղցու ակցենտ չուներ». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Միայն ինձ մո՞տ է այն տպավորությունը, որ, ճանապարհ փակող այս մի քանի հոգու հայհոյախառն բառապաշարից ու բռի գործելաոճից դատելով, սրանք այն մարդկանցից են, ովքեր 2018-ի ապրիլին օլիգարխների կողմից ուղարկվել էին ճանապարհ փակողների դեմ սադրանքներ կազմակերպելու համար: Մանավանդ էն «Հադրութում տուն կորցրածը» հեչ ղարաբաղցու ակցենտ չուներ»։

Հիշեցնենք, որ երեկ փողոցները փակած ակցիայի մասնակիցներից մեկը, վարորդի հետ վիճելով, ասում էր. «Ես էլ տուն չունեմ Հադրութում, իսկ դու ուրիշ ճամփա ունես»:

Վարորդը բացատրում էր, որ մորն է հիվանդանոց տանում:

6130 | 2
Facebook