Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք». Սուրեն Սարգսյան

10:40, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
«Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ. Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթույլատրելի հակահայկական ձևակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:

Հ. Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»:

2958 | 0
Facebook