Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Թերթերի տեսություն

Կրթական համակարգը ցնցված է. «Հրապարակ»

08:55, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
Կրթական համակարգը ցնցված է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ կրթական համակարգը ցնցված էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների փոփոխության այն դրույթից, ըստ որի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչև 5 տարի ժամկետով։

Մենք ժամանակին գրել էինք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին տեսնում են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում, և այս փոփոխությունն արվել է հատուկ նրա համար։ Որովհետև ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նրան երբեք չի ընտրի, և Ա․ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելու միակ ձևը նրան այդ պաշտոնին նշանակելն է:

Ընդ որում, օրենքների նախագծերում այս փոփոխությունը կատարվել է հապճեպ՝ ընդամենը 20 օր առաջ, արդարադատության նախարարությունում՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցնելու»։

Մանրամասները` թերթի համարում:

| | |
4874 | 0
Facebook