Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահի հրամանագրով 10 զինծառայող հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

22:45, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Նախագահի հրամանագրով 10 զինծառայող հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահի որոշմամբ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով՝

Արա Արշամի Զաքարյանին թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
     Հակոբ Ասատուրի Պռոշյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
     Սամվել Գևորգի Բաղդասարյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
     Ժիրայր Լևոնի Բալյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
     Նորայր Մարտիկի Նահապետյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
     Հայկազ Զավենի Մկրտչյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
     Ժորա Արմենի Մուրադյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
     Արսեն Կարենի Գրիգորյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
     Արայիկ Լյովայի Ալեքսանյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
     Կարեն Արմենակի Սոֆյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

2769 | 0
Facebook