Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում կուսակցություն հիմնելը նույնականացվում է ԱՁ բացելու հետ». Լևոն Դոխոլյան

02:10, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
«Հայաստանում կուսակցություն հիմնելը նույնականացվում է ԱՁ բացելու հետ». Լևոն Դոխոլյան

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Դոխոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմադիր 17 կուսակցությունների թեկնածուն անկուսակցական Վազգեն Մանուկյանն է։ ԱՄՆ-ի պես գերպետությունում, ընտրություններում մասնակցում են երկու կուսակցություններ՝ հանրապետականներ և դեմոկրատներ։ Իրենց մի գյուղի չափ ազգաբնակչություն ունեցող Հայաստանում, դեռ ընտրությունը չսկսված մոտ երկու տասնյակ կուսակցականներ առաջարկում են անկուսակցական թեկնածու։ Մի՞թե այս կուսակցությունների մեջ չկար արժանի թեկնածու, եթե չկար, գուցե անիմաստ է հիմնել կուսակցություններ, որոնց առաջնորդները չեն հավակնելու որպես երկրի առաջնորդի թեկնածու։ Ցավալի է, որ Հայաստանում կուսակցություն հիմնելը նույնականացվում է ԱՁ բացելու հետ»։

3421 | 0
Facebook