Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադոլֆ Հիտլերը հաղթել է Նամիբիայի ՏԻՄ ընտրություններում

21:30, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Ադոլֆ Հիտլերը հաղթել է Նամիբիայի ՏԻՄ ընտրություններում

Նամիբիայի հյուսիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հաղթող է դարձել Ադոլֆ Հիտլեր Ուունոնա անունով թեկնածուն: Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։
     54-ամյա քաղաքական գործիչն ընտրվել է SWAPO կուսակցությունից: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան ստացել է ձայների 84,88%-ը:
     Նման անունով թեկնածուի հաղթանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես գերմանական ԶԼՄ-ների մոտ, իսկ BILD-ին հաջողվել է խոսել քաղաքական գործչի հետ։ Ուունոնան պատմել է, որ իրեն այդպես է անվանել իր հայրը։ Մանկության տարիներին Ադոլֆ Հիտլերը ոչ մի խնդիր չի ունեցել և իր անունն անսովոր չի համարել։ Միայն տարիներ անց նա իմացել է նացիստական Գերմանիայի առաջնորդի մասին, սակայն չի ցանկացել փոխել փաստաթղթերը։ «Դա չի նշանակում, որ ես ձգտում եմ նվաճել աշխարհը»,- պարզաբանել է Ուունոնան:

Հարազատներն ու մտերիմները նրան պարզապես Ադոլֆ են ասում: Դա տարածված անուն է Նամիբիայում, որը ժամանակին եղել է Գերմանիայի գաղութը, և որտեղ մինչ օրս գերմաներենը պետական լեզվի կարգավիճակ ունի:

13651 | 0
Facebook