Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ֆրանսիայի Ազգային ժողովն Արցախի ճանաչման հրատապության վերաբերյալ բանաձև է ընդունել

19:40, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայի Ազգային ժողովն Արցախի ճանաչման հրատապության վերաբերյալ բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումից մեկ շաբաթ անց, ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
     Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

5012 | 0
Facebook