Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շտապօգնության մեքենաներով ոստիկաններ են տեղափոխվում». Նաիրա Զոհրաբյան

19:20, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
«Շտապօգնության մեքենաներով ոստիկաններ են տեղափոխվում». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Քաղաքն ամբողջապես պարալիզացված է: Արժանապատիվ հայը մերժում է դավաճանին: Արժանապատիվ ոստիկանը հենց էս պահին հրաժարվում է կատարել դավաճանի հրահանգը:
     Այն ոստիկանները, որ դեռ ենթարկվում են հայրենիք հանձնողին` վաղը չեն ներվելու:
     Ըստ ականատեսների՝ այս պահին շտապօգնության մեքենաներով ևս ոստիկաններ են տեղափոխվում։
     Դատվելու է նաև քաղաքապետը։
     ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կառույցներին՝ շտապօգության մեքենաներով հենց այս պահին ոստիկաններ են տեղափոխվում՝ քաղաքացիական օրինական անհնազանդության ակցիաները ճնշելու համար»։

11586 | 0
Facebook