Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամերիաբանկը 2020թ. տարվա լավագույն բանկն է. մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

18:05, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Ամերիաբանկը 2020թ. տարվա լավագույն բանկն է. մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակն Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ընթացքում մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար. «Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացրել է հետազոտություններ` կարևորելով արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը: Հայաստանում տարվա լավագույն բանկ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի և բանկային նոր ու ժամանակակից գործիքների ներդրման համար»:

Ամսագրի կողմից ընդգծվել է նաև, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը էական ներդրում է ունեցել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու գործում: Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել և ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում: Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները ևս համարվել են նորարար լուծումներ, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:

Նշենք, որ «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը աշխարհում հանդիսանում է լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշը: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ:

1938 | 0
Facebook