Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ». Բագրատ Եսայան

14:10, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
«Ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ». Բագրատ Եսայան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ԶԼՄ ներկայացուցիչներին
     Սիրելի գործընկերներ, երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված էր իմ լուսանկարը և ես ներկայացվել էի որպես նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից և մասնակիցներից մեկը։ Ավելին, փորձ է արվել այս դեպքերը կապել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, այն ներկայացնելով որպես պետական հեղաշրջման փորձ։
     Այսօր, ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ, պահանջելով կամ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, կամ հերքում տարածել»:

4116 | 0
Facebook