Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1277 և մահվան 26 նոր դեպք

11:10, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1277 և մահվան 26 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ը` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է»:

3082 | 0
Facebook