Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճգնաժամը խորն է, վտանգավոր». Լևոն Շիրինյան

09:25, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
«Ճգնաժամը խորն է, վտանգավոր». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակից, ճգնաժամը խորն է, վտանգավոր: Երկրի կայունությունը` մեր վիճակում ամենա բարձր արժեքն է: Չսխալվես. եթե գտնում ես, որ իշխանափոխություն է պետք, ապա միայն սուվերեն /ինքնիշխան/ ժողովրդի կամքով` ընտրություններով կամ հանրաքվեի/ռեֆերենդում/ միջոցով. բացառապես: Չտրվես գայթակղության: Եղիր լավատես, քեզ պարտադրի:
     Ձախորդ օրերը կուգան ու կերթան: Իմ պարագայով ասեմ. որպես մարդ վատատես չեմ: Որպես քաղաքագետ ոչ լավատես եմ, ոչ վատատես: Ես հետևում եմ քաղաքական իրատեսության սկզբունքին. ինձ համար կա միայն քաղաքական գործընթաց, ուրիշ ոչինչ: Այս պարագայում չկա նույնիսկ բարեկամ ու ընկեր, ամորֆ սեր»:

6703 | 0
Facebook