Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գերիներն ավելի շատ են. ծնողների պնդմամբ՝ նրանց թիվը կարող է հասնել մինչև 500-ի. «Ժամանակ»

08:50, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Գերիներն ավելի շատ են. ծնողների պնդմամբ՝ նրանց թիվը կարող է հասնել մինչև 500-ի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ ադրբեջանական բանտերում պահվում են 79 ՀՀ քաղաքացիներ: Սակայն ծնողները պնդում են, որ մեր գերիների թիվն անհամեմատ ավելի մեծ է և կարող է հասնել մինչև 500-ի:

Գերիների հարազատները այդ թիվը հայտնել են վարչապետին՝ պնդելով, որ Հայաստանի կառավարությունն ավելի գործուն միջոցներ պետք է ձեռնարկի գերիների հայտնաբերման և հայրենիք վերադարձնելու համար»:

Մանրամասները` թերթի համարում:

5071 | 0
Facebook