Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.

Հարցազրույցներ

«Շուրջ 100 գերի ունենք, բայց սրանք ամբողջական տվյալները չենք». Արտակ Բեգլարյան

00:35, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
«Շուրջ 100 գերի ունենք, բայց սրանք ամբողջական տվյալները չենք». Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է հարցին, թե թվերով արտահայտված տեղեկություններ կա՞ն արդյոք ռազմագերիների և գերեվարված քաղաքացիների մասին, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության տալ:

«Նախ պետք է հաշվի առնել, որ կենտրոնացված և քիչ թե շատ ամբողջական տվյալներ ունի պետական լիազոր մարմինը՝ Պաշտպանության նախարարության գերիների և անհետ կործաների հանձնաժողովը: ՄԻՊ աշխատակազմը առաջին հերթին վերլուծում է բաց աղբյուրներում եղած տվյալները, հիմնականում ադրբեջանական սոցցանցերում հրապարակված տեսանյութերը գերիների վերաբերյալ: Բացի դրանից՝ առանձին ուսումնասիրում և փաստահավաք ծառայություն ենք իրականացնում քաղաքացիական գերիների վերաբերյալ, փաստահավաք գործունեության արդյունքում ստացված տվյալները նույնպես փոխանցվում են ՊՆ հանձնաժողով: Ռազմագերիների մասով, ըստ մեր վերլուծած տվյալների՝ շուրջ 60 ռազմագերի կա: Բայց սա չի նշանակում, որ սա ամբողջական տվյալ է, քանի որ ՊՆ-ն և այլ պետական լիազոր մարմիններ ունեն ավելի շատ տվյալներ՝ հարազատների տված տեղեկությունների, զինծառայողների տված տեղեկությունների, տարբեր բնույթի զանգերի և այլ ապացույցներրի հիման վրա: Եվ գերիների այս թիվը վերջնական չէ: Այլ տվյալներ էլ ունենք, որ փոխանցում ենք պետական լիազոր մարմիններին, բայց դա չէի ցանկանա հրապարակել: 60 ռազմագերիների մասին նշում եմ, որովհետև այդ թիվը բացառապես բաց աղբյուրների հիման վրա է նշված, իսկ գերեվարված քաղաքացիական անձանց նախնական թիվը մոտ 40 է»,- ասել է նա:
     Մանրամասները՝ տեսանյութում:

«Շուրջ 100 գերի ունենք, բայց սրանք ամբողջական տվյալները չենք». Արտակ Բեգլարյան
| | |
1798 | 0
Facebook