ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է գերիների՝ բոլորին բոլորի դիմաց փոխանակելու հարցին:
Նա հայտնել է, որ այս դեպքում խոսքը գնում է բոլոր գերիների մասին. էական չէ, թե երբ են գերեվարվել 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՝ ավելի վաղ. «Անկախ նրանից, ռազմական անձ է, թե քաղաքացիական, միևնույն է, տեղավորվում է այդ սկզբունքի մեջ»,- ասել է նա:
Հարցին, թե քանի որ Ալիևը, մեղմ ասած, հումանիստ չէ, այդ դեպքում ո՞րն է ենթատեքստն այս սկզբունքի, Կիրակոսյանը պատասխանել է. «Էս հարցն իրականում շատ նուրբ հարց է: Քանի որ արդեն երկու կողմն էլ հայտարարել է սկզբունքի մասին, կարծում եմ, լավ սկիզբ է, ամեն դեպքում, ընթացքում, պարզ է, պետք է էդ ամեն ինչը մտքում ունենան, այսինքն՝ քայլեր ձեռնարկելու ընթացքում»:
Մանրամասները՝ տեսանյութում: