Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ արցախյան վերջին պատերազմը կարող էր չլինել, եթե Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ աշխատեր, իշխանությունները լինեին ճկուն: Այդ մասին նա հայտնել է «168 ժամ»-ի եթերում:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». Վերջ, դու արդեն ագրեսոր ճանաչվեցիր: Պատերազմի ընթացքում էլ, երբ ամերիկացի լրագրողը Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույց էր անում, անմիջապես այդ հարցը տվեց, ու այդպես էլ թարգմանել էին՝ ձեր վարչապետը ամբոխին այդպես դիմեց: Դրսում տեսան, որ սա ոչ միայն հարց լուծող չէ, այլ քանդուքարափ անող է, ամեն ինչ ավերող է: Իր կերպարը ավերողի, ոչնչացնողի կերպարն է: Ես չգիտեմ՝ ինքը ինչ ծանր կյանք է ապրել, ինչ բարդույթներ ունի, ինչ ողբերգական սրված բաներ ունի իր մեջ, որ փորձում է վրեժ լուծել և լուծեց՝ դատել, բանտարկել, Հայաստանը ոչնչացնել, հայ ժողովրդին ոչնչացնել: Մենք երկիր ենք կորցրել, և այսօր սպառնում է Զանգեզուրի ոչնչացումը՝ Նժդեհի ոչնչացումը: Այսինքն՝ բոլորին ոչնչացնել, մնա մենակ ինքը: Սա նեռի առաքելություն է, սև առաքելություն: Գուցե ինքը չի գիտակցում, որ նեռն է, բայց ինքը նեռն է: Սա նեռի սև առաքելություն է, ժողովուրդն էլ դա չի գիտակցում, շոկի մեջ է, զոմբիացած վիճակում է: 2.5 տարի կաթիլ-կաթիլ հասցրեց այդ վիճակին, այդ պարտությանը»,- ասել է բանաստեղծը:
Մանրամասները՝ տեսանյութում: