Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լիարժեք կարող էինք խուսափել այս պատերազմից». Արտակ Զաքարյան

21:50, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Լիարժեք կարող էինք խուսափել այս պատերազմից». Արտակ Զաքարյան

«Մեր բանակը, ԶՈՒ-ն իրենց ջանքերի առավելագույնը գործադրեցին, որպեսզի կարողանան իրենց մարտական խնդիրները լուծել, բայց բոլոր վերլուծությունները բերում են նրան, որ մենք ունեցել ենք քաղաքական խայտառակ ձախողում քաղաքական իշխանությունների կողմից»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ մենք ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ. «Լիարժեք կարող էինք խուսափել այս պատերազմից, կարող էինք բանակցային գործընթացում վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն չտար խնդիրը հասցնել պատերազմի»,- ասել է նա:

Եթերի ընթացքում Զաքարյանը հայտնել է, որ իրեն զարմացրել է ԱԳ նախարարի հայտարարությունը, թե դիվանագիտական ձախողում չի եղել. «Հեշտ է, չէ՞, ամեն մեկը իր վրայից խնդիրը գցի բանակի վրա, և դա ամենաանարդար մոտեցումն է»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Լիարժեք կարող էինք խուսափել այս պատերազմից». Արտակ Զաքարյան
4442 | 1
Facebook