«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կա՞ գոնե մեկ մարդ, որ տեղյակ լինի, թե այս ստոր ու ԴԱՎԱՃԱՆ նիկոլենք ՀՀ-ից ինչ տարածքներ են ծախել ադրբեջանցիներին:
LiveUmap-ը, որ ի տարբերություն այս ԴԱՎԱՃԱՆ ստորերի, մեզ պատերազմի առաջին օրվանց տալիս էր ճշգրիտ քարտեզ, հիմա հայտնում է, որ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ:
Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում:
Հ.Գ. ասածս փաստում է նաև google map-ը»: