Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև

21:15, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը ընդունեց բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: Բանաձևը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող անկախ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները հայտնաբերելու համար: Բանաձևում մտահոգություն է հնչեցվում նաև Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի և շարունակվող անկայունության վերաբերյալ:

4368 | 0
Facebook