Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը». Արծվիկ Մինասյան

21:10, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը». Արծվիկ Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ վաղը կհայտարարեն երկրի ղեկավարի թեկնածուի անունը:

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց Մինասյանը։

Հարցին՝ թեկնածուի կամ թեկնածուների մասին հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։

Շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն է։

7655 | 4
Facebook