Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանում այս տարի տոնածառ չի տեղադրվի». Հակոբ Կարապետյան

18:45, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Երևանում այս տարի տոնածառ չի տեղադրվի». Հակոբ Կարապետյան

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:
     Ավելի վաղ Երևանի ավագանին որոշում էր կայացրել բյուջեից 100 միլիոն դրամ հատկացնել Ստեփանակերտին:

5536 | 0
Facebook