Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ ասացին՝ եթե Շուշիում գտնվող ուժերը ոտքով էլ իջնեն այնտեղից, Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու». Արմեն Խաչատրյան

17:25, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Ինձ ասացին՝ եթե Շուշիում գտնվող ուժերը ոտքով էլ իջնեն այնտեղից, Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու». Արմեն Խաչատրյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողներն իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե արդյոք տեղյակ եղե՞լ է, որ նոյեմբերի 9-ի գիշերը փաստաթուղթ է ստորագրվելու, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Փաստաթղթից տեղյակ չեմ եղել, բայց դրանից ժամեր առաջ անմիջական կապի մեջ եմ եղել Արցախի որոշակի շրջանակաների հետ և անընդհատ ահազանգեր եմ ստացել, որ այլևս հնարավոր չէ շարունակել»:

Խաչատրյանի խոսքով՝ այդ մասին իրեն հայտնել են այնպիսի մարդիկ, ում հետ մշտական կապի մեջ է եղել, և մինչ այդ միշտ հուսադրել են, որ լավ է լինելու:

«Այդ օրը, ի զարման ինձ, տեղեկություն հայտնեցին, որ ժամերի խնդիր կա: Ասացին՝ այն ուժերը, որոնք հիմա գտնվում են Շուշիում, եթե ոտքով էլ իջնեն Շուշիից, Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու»,- իրեն ասվածը փոխանցեց պատգամավորը:

3623 | 1
Facebook