Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ». Արմեն Խաչատրյան

16:00, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ». Արմեն Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խմբակցությունը լքած և մանդատը վայր դնող պատգամավորներին՝ ասաց. «Այն պատգամավորներն, ովքեր խմբակցությունը լքում են և վայր դնում մանդատը, ինչ-որ տեղ հասկանալի է, նրանք փորձում են իրենց ուժերն օգտագործել այլ գործունեության բնագավառում, իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, շատերն էլ համամասնական ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային ընտրակարգով, օգտագործելով քաղաքական իրավիճակը՝ դարձել են պատգամավոր, և, վայր չդնելով մանդատը, առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև, փաստորեն, ստացվում է այսպես՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր»։

Պատգամավորը վստահ է, որ եթե ուրիշ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, նրանք վայր չէին դնի մանդատը:

«Կգովաբանեին, ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած-չարածի մասին, բայց երբ դժվար իրավիճակ է լինում, այդ դժվար իրավիճակում մարդիկ ասում են, որ մենք լայն, լավ իրավիճակների ընկեր և համախոհ ենք, մենք դժվար իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում»,- նկատեց Խաչատրյանը։

| | |
2575 | 1
Facebook
COMMENT.am