Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Առկա են բազմաթիվ հարցեր». Վիտալի Բալասանյան

15:45, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Առկա են բազմաթիվ հարցեր». Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ, այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում»:

| | |
3176 | 0
Facebook