Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Փաստերն ակնհայտ են դարձնում 17 կուսակցությունների նպատակները». Արթուր Հովհաննիսյան

17:05, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Փաստերն ակնհայտ են դարձնում 17 կուսակցությունների նպատակները». Արթուր Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ վերջին հաղորդագրության մեջ ինձ համար ոչ մի անակնկալ չգտա։
     Ակնհայտ էր, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց նախապես հավաքագրել և հրահանգավորել են, շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները,
     մի շարք դեպքերում գույքի ոչնչացումները, վնասումները, բռնություն գործադրելու կոչերը, բռնի գործողությունները իրականացվել են հենց կուսակցական պատկանելիություն ունեցող անձանց կողմից։
     Փաստերն ակնհայտ են դարձնում 17 կուսակցությունների նպատակները։ Այն է՝ Արցախի շուրջ ցավալի զարգացումների մասին իրականությունը խեղաթյուրել, օգտագործել հայ ժողովրդի ցավը, տեղ-տեղ հուսալքությունը, այդպիսով երկրում ստեղծել անկայունություն և իրենց համար հարմար պահին ոչ սահմանադրական ճանապարհով զավթել ժողովրդի իշխանությունը։
     Չի՛ ստացվելու․ մենք ընկել ենք, բայց չենք ծնկել։
     Իրավապահ համակարգի մեր գործընկերն այս բացահայտումների ֆոնին պետք է էլ ավելի խստացնեն հսկողությունը 17 կուսակցությունների կողմից կազմակերպվող հավաքների նկատմամբ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձությունները, դրանց կազմակերպիչների նմանօրինակ գործողությունների կրկնության վտանգը լուրջ սպառնալիք են ներքին անվտանգությանը»։

| | |
5194 | 0
Facebook