Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաշինյանը ՀԱՊԿ-ում բարձրացրել է գերիների, անհետ կորածների հարցը

14:40, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Փաշինյանը ՀԱՊԿ-ում բարձրացրել է գերիների, անհետ կորածների հարցը

ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է մի շարք խնդիրներից։ Նա հիշեցրել է, որ վերջին 2 ամիսները չափազանց բարդ էին հայ ժողովրդի համար, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկանների աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: «Այսօր անհետաձգելի է գերիների, անհետ կորածների, ինչպես նաև զոհվածների մարմինների դուրս բերման հարցը։ Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և արագացնելու համար։ Պետք է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը»,- նշել է նա։ «Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության ուղղությամբ: Կարևոր է նաև տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը։ Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ապահովել Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

5077 | 0
Facebook