Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին». Պուտին

14:15, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին». Պուտին

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին կորոնավիրուսի դեմ «Спутник V» պատվաստանյութ կմատակարարի: Այս մասին առցանց նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ՀԱՊԿ անդամ պետությունները սերտ փոխգործակցություն են հաստատել վարակի դեմ պայքարի ոլորտում։ Ներկայում մշակվում են ՀԱՊԿ անդամ պետություներին ռուսական «Спутник V» մատակարարելու հարցերը»,- նշել է ՌԴ նախագահը։ Նա հավելել է, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ գործընկերների հետ պատվաստանյութի հնարավոր համատեղ արտադրության հարցը։

3869 | 0
Facebook