Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանին ասացի՝ Ձեր ամբողջ շրջապատը ստի մեջ թաղված է». Տիգրան Հեքեքյան

14:25, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Փաշինյանին ասացի՝ Ձեր ամբողջ շրջապատը ստի մեջ թաղված է». Տիգրան Հեքեքյան

Հայաստանի «Փոքրիկ» երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է երկրում ստեղծված իրակվիճակին, դրա պատճառներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մտավորականների բողոքի ցույցերին: Նա պատմել է, թե ինչպես է Եզնիկ Կողբացի փողոցի վրա մի անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լրատվամիջոցների ներկայությամբ ասել. «Ձեր ամբողջ շրջապատը ստի մեջ թաղված է: Ասացի՝ հանդիպենք, փաստերով ասեմ: Էդ օրվանից հանդիպում ենք...»: Նրա խոսքով՝ սուտը բոլոր հարթությունների վրա է. «Մենք անընդհատ սուտ ենք խոսում, դարձել ենք խաբեբա ժողովուրդ, մեզ դարձրին այդպիսին, մենք էլ հաճույքով դարձանք»,- հավելել է բանախոսը:

3859 | 0
Facebook