Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը քիչ առաջ հայտարարեց, որ իր պաշտպանյալը, առողջական վիճակով պայմանավորված, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել: «Մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա… Նույն դիրքով նույնիսկ երկարատև նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում դատական նիստերին մասնակցությունը»,- ասաց պաշտպանը:
Սարգսյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացրել դատարան, որ Գագիկ Խաչատրյանը բուժման նպատակով մեկնի Գերմանիա, սակայն դատարանը մերժել է:
Գագիկ Խաչատրյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին: