Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Գնա՛ էլի, գնա՛». Թեհմինա Վարդանյան

13:25, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Գնա՛ էլի, գնա՛». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնա՛, որ մնանք

Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանած կապիտուլյանտը, երկիրը նոյեմբերի 10-ից դժգույն ու դժբախտ դարձրած գործակալը երկուսուկես տարի այնքան չարություն, ատելություն, դաժանություն ու վանդալիզմ սերմանեց ժողովրդի մեջ, այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում: Երբեմնի անվտանգ երկրներից մեկը դարձել է ամենաանապահով տեղը թե՛ բնակության համար, թե՛ զուտ գոյատևման:

Գնա՛ էլի, գնա՛... Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը... Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա՛...»:

| | |
2946 | 1
Facebook